Ի՞նչ է կուտակային կենսաթոշակային համակարգը և ո՞ւր են գնում մեր փողերը
Ի՞նչ է կուտակային
կենսաթոշակային
համակարգը
Կուտակային
կենսաթոշակային համակարգի էությունը հետևյալն է. Ձեր աշխատավարձից
մի մաս հանվում է՝
որպես կենսաթոշակային վճար, և փոխանցվում
ձեր կենսաթոշակային հաշվին, և ստացվում
է, որ դուք, աշխատելով
հիմա, կուտակում եք ձեր ապագա
կենսաթոշակը:
Բացի այդ, քանի որ
ունենում եք հաշիվ կենսաթոշակային
ֆոնդում, դառնում եք ֆոնդի
փայատեր, և կախված այն
բանից, թե որ ֆոնդում
կկատարեք ձեր ներդրումները, կարող
եք ունենալ օրինակ բաժնետոմսեր
կամ պարտատոմսեր ինչպես ՀՀ-ում,
այնպես էլ արտերկրում:
Որքա՞ն գումար է
ամսական
փոխանցվում
այդ
հաշվին
Կենսաթոշակային
հաշվին փոխանցվում է ամսական աշխատավարձի
10%-ը, որից 5%-ը հանվում է
ձեր աշխատավարձից, մյուս 5-ը՝ ձեր հաշվին
փոխանցում է պետությունը՝ պետական բյուջեից:
Ինչու՞ 10%
Սա մաթեմատիկական հաշվարկ է՝ ուղղված
նրան, որ կենսաթոշակի չափը
լինի ձեր վերջին աշխատավարձի
առնվազն կեսի չափով:
Իսկ եթե չե՞ք
աշխատել
Անկախ ձեր կուտակածից՝ նախատեսված
է կենսաթոշակի բազային
չափ՝ 25.500 ՀՀ դրամ:
Ո՞վ է կառավարում
կենսաթոշակային
հաշիվը
Կարիք չկա անհանգստանալու ձեր
կենսաթոշակային միջոցների համար այնքանով, որ
կենսաթոշակային հաշիվը կառավարվում է
պրոֆեսիոնալ կենսաթոշակային կառավարիչների՝ «Ամունդի-Ակբա Ասեթ
Մենեջմենթ» ՓԲԸ-ի և
«Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ
Մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ-ի կողմից:
Կառավարիչներից յուրաքանչյուրը վարում է 3 ներդրումային
ֆոնդ:
Որո՞նք են այդ
ներդրումային
ֆոնդերը
Ձեր աշխատավարձի մասհանումները ներդրվում են կենսաթոշակային ֆոնդում:
Դուք կարող եք ընտրել,
թե որ ֆոնդ փոխանցվեն
ձեր ներդրումները:
Ֆոնդի տեսակները երեքն են՝ կայուն
եկամտային, պահպանողական և հավասարակշռված:
Ո՞րն է ֆոնդերի
միջև
տարբերությունը,
և
ինչպե՞ս
կատարել
ճիշտ
ընտրություն
Կայուն
եկամտային ֆոնդի դեպքում ներդրումները
կատարվում են միայն պարտատոմսերում,
բանկային ավանդներում: Սա նախատեսված է
այն մարդկանց համար, ովքեր չեն
ուզում ռիսկի դիմել և
ապահովում է կենսաթոշակային միջոցների
պահպանումն ու չափավոր աճը:
Պահպանողական
ֆոնդի դեպքում մինչև 25 տոկոսը
ներդրվում է բաժնետոմսերում, իսկ
մնացածը՝ պարտատոմսերում:
Հավասարակշռված
ֆոնդի դեպքում ֆոնդի ակտիվների
մինչև 50 տոկոսը ներդրվում է
բաժնետոմսերում, մյուս 50 տոկոսը՝ պարտատոմսերում: Նախատեսված
է բարձր ռիսկայնություն
նախընտրող մարդկանց համար և ապահովում
է կենսաթոշակային միջոցների
առավելագույն աճ:
Դուք կարող եք ընտրել
ինչպես ֆոնդի տեսակը, այնպես
էլ ֆոնդի կառավարչին:
Երիտասարդներին
խորհուրդ է տրվում ընտրել
հավասարակշռված ֆոնդը, միջին տարիքի
մարդկանց՝պահպանողական ֆոնդը, իսկ թոշակի
շեմին գտնվող անձանց՝ կայուն
եկամտայինը:
Ինչպե՞ս կատարել
ընտրությունը:
Ֆոնդի ընտրությունը կարելի է կատարել
առցանց` www.epension.am կայքի
ԻՄ ՀԱՇԻՎԸ համակարգի միջոցով`
եթե ունեք նույնականացման քարտ
և քարտը կարդացող
սարք, կամ հաշվի օպերատորների
միջոցով:
Ինչպե՞ս եք
հետ
ստանալու
ձեր
կուտակածը:
Միանվագ: Այս դեպքում ձեր կուտակումներն ամբողջությամբ և միանվագ վճարվում են ձեզ:
Անուիտետի ձեւով: Երբ ձեր կուտակումները փոխանցվում են ապահովագրական ընկերությանը, որը ձեզ ցմահ վճարում է թոշակ:
Ծրագրային վճար: Այս դեպքում ձեր կուտակումները կառավարիչը ձեզ վճարվում է կյանքի սպասվող միջին տևողության ամբողջ ընթացքում (այն հիմա 17 տարի է):
Comments
Post a Comment