Ինչպե՞ս օգտվել աշխատանքային իրավունքներից, երբ փաստացի աշխատում ես, սակայն գրանցված չես




ՀՀ Աշխատանաքային օրեսգրքի 14-րդ հոդվածը սահմանում է, որ գործատուի և աշխատողի միջև աշխատանքային իրավահարաբերությունների ծագում են երբ`
  • գործատուի և աշխատողի միջև կնքվում է աշխատանքային պայմանագիր,
  • կա աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտ (հրաման, կարգադրություն):

Համաձայն ՀՀ օրենսդրության, աշխատողը կարող է օգտվել աշխատանքային իրավունքներից, այդ թվում՝ ստանալ նվազագույն աշխատավարձ, ունենալ հանգստի ժամանակ, ամենամյա վճարովի արձակուրդի իրավունք, աշխատել կյանքի և առողջության համար անվտանգ պայմաններում, հավելյալ վճարվել արտաժամյա աշխատանքի համար, եթե առկա է աշխատանքային պայմանագիր կամ աշխատանաքի ընդունման հրաման կամ կարգադրություն:
Սակայն, ամենևին գաղտնիք չէ, որ ինչպես ամբողջ աշխարհում, անպես էլ Հայաստանում կա խնդիր՝ կապված փաստացի կամ այլ կերպ ասած՝ չգրանցված աշխատողների իրավունքների հետ:
Այն դեպքում, երբ փաստացի աշխատողների իրավունքների պաշտպանության համար Աշխատանքային օրենսգիրքը չէր առաջարկում որևէ լուծում, Սահմանադրական դատարանը իր ՍԴՈ-1038 որոշման մեջ նշեց, որ թեև օրենքի համաձայն աշխատանքային իրավահարաբերությունների ծագման հիմք են պայմանագրերն ու անհատական իրավական ակտերը, դա ամենևին էլ չի բացառում փաստացի կատարված աշխատանքի դիմաց վարձատրություն ստանալու իրավունքի, այլ արդյունավետ պաշտպանության հնարավորությունը՝ անգամ եթե անձը «գրանցված» չի եղել:
Այսինքն, ցանկացած կոնկրետ դեպքում, երբ անձը փաստացի կատարել է աշխատանք, սակայն չունի աշխատանքային պայմանագիր, կարող է հիմնավոր ապացույցներով փաստել իր փաստացի կատարած աշխատանքի մասին և ձեռք բերել համարժեք հատուցում ստանալու իրավունք:
Միջազգային իրավունքի ուսումնասիրությունը ևս փաստում է, որ հատկապես աշխատավարձ ստանալու իրավունքը պատկանում է յուրաքանչյուր աշխատողի՝ անկախ պայմանագրի կնքման ձևից, եթե աշխատողը փաստացի աշխատել է և կան գրավոր ապացույցներ:

Comments