Ի՞նչ անել, եթե ձեզ հրապարակայնորեն վիրավորել կամ զրպարտել են
«Դու ինձ վիրավորեցիր», «դա
վիրավորական էր»․ հաճախ կարող ենք
լսել նմանատիպ արտահայտություններ ու երբեմն էլ
վիրավորողը հենց մենք ենք։
Այստեղ հարց է առաջանում՝
արդյոք հնարավո՞ր է անձին պատասխանատվության
ենթարկել վիրավորանքի համար: Դրական պատասխանելով
հարցին՝ պետք է նշել,
որ անձի պատիվը, արժանապատվությունը
կամ գործարար համբավը գտնվում են
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի պաշտպանության ներքո: Այսինքն՝ անձը
կարող է իրականացնել իր
պատվի, արժանապատվության իրավունքի պաշտպանությունը քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով: Դեռ ավելին,
ՀՀ քաղաքաացիական օրենսգիրքը նախատեսում է նշված իրավունքների
պաշտպանության հնարավորություն նաև անձի մահից
հետո:
Եթե դուք կարծում եք,
որ Ձեզ վիրավորել են,
կարող եք դիմել դատարան։Սակայն
մինչև դիմելը անհրաժեշտ է
պարզել հետևյալ հանգամանքները:
1. Արտահայտությունը
պետք է կատարված լինի
հրապարակայնորեն: Հրապարակային է համարվում ցանկացած
3-րդ անձի ներկայությամբ արված
արտահայտությունը:
2. Հաջորդ
կարևոր քայլը պարզելն է՝
արդյոք արված արտահայությունը վիրավորա՞նք
է, թե՞ զրպարտությունը, քանի
որ օրենսգիրքը տարբեր կարգավորումներ է
նախատեսում նշված երկու հասկացությունների
համար:
Վիրավորանքը
անձի սուբյեկտիվ գնահատականն է մեկ այլ
անձի մասին (օրինակ՝ Ա-ն տհաս է)։ Ինչ վերաբերում
է զրպարտությանը, ապա
այն որոշակի փաստական տվյալ,
հայտարարություն է (օրինակ՝ Ռ-ն հարստացել է
ժողովրդի հաշվին)
3. Հաջորդ
կարևոր նախապայմանը հայտարարության կամ գնահատականի արատավորող
բնույթն է: Այսինքն՝ դրանք
պետք է այն աստիճան
բացասակաան իմաստ պարունակեն, որ
հնարավոր լինի փաստել անձի
պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին
պատճառված վնասի մասին:
ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը սահմանում է, որ վիրավորանքի
դեպքում տուժող կողմը կարող
է պահանջել հետևյալը.
1. հրապարակայնորեն
ներողություն խնդրել
2. եթե
վիրավորանքը հասցվել է լրատվական
գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության միջոցով,
ապա նույն լրատվական գործունեություն
իրականացնողի կողմից պետք է
հրապարակվի դատարանի վճիռը ամբողջովին կամ
մասնակիորեն:
3. պահանջել
փոխհատուցում՝ նվազագույն աշխատավարձի 1000-պատիկի չափով (1.000.000 դրամ):
Զրպարտության
դեպքում անձը կարող է
ներկայացնել հետևյալ պահանջները:
1. եթե
զրպարտությունը տեղ է գտել
լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ
ապա անձը կարող է
պահանջել որ նույն լրատվականը
հրապարակայնորեն տարածի հերքում կամ
իր պատասխանը
2. փոխհատուցում՝
նվազագույն աշխատավարձի 2000-պատիկի չափով (2.000.000 դրամ):
Ընդ որում, թե՛ վիրավորանքի
և թե՛ զրպարտության
դեպքում անձն ազատ է
որոշելու, թե ինչպիսի պահանջ(ներ) ներկայացնի:
Comments
Post a Comment