Ներդնե՞լ ավանդ, թե ոչ․ այս է խնդիրը
Մեզնից շատերը ցանկանում են իրենց խնայողությունները
կուտակել բանկում որպես ավանդ, սակայն ներդրում չեն կատարում՝ վախենալով կորցնել ունեցածը:
Պարզաբանենք, թե որն է բանկային ավանդը, ինպես խուսափել
հնարավոր ռիսկերից և կուտակել տոկոսներ:
Բանկային ավանդն անձի կողմից բանկին տրամադրված այն
գումարն է, որը ավանդատուն հետագայում հետ է ստանում լրացուցիչ տոկոսադրույքների հետ
միասին:
Շատերի մոտ բանկերի նկատմամբ վստահությունը այնքան
էլ բարձր չէ, այդ իսկ պատճառով գերադասում են գումարը պահել բարձի տակ, քան որպես ավանդ
ներդնել բանկում: Հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետությունում գործում է ավանդների
երաշխավորման համակարգը, որի նպատակը բանկերի սնանկացման դեպքում ավանադատուների ներդրած
գումարի վերադարձն է: Սակայն կա 2 պայման․
- Ավանդատուն պետք է լինի ֆիզիկական անձ,
- Նրա կողմից ներդրված գումարը չգերազանցի 10 մլն ՀՀ դրամը:
Ավանդների երաշխավորման համակարգը պատրաստ է բանկերի
սնանկացման դեպքում բոլոր ֆիզիկական անձանց հետ վերադարձնել իրենց կողմից ներդրված
գումարները, եթե դրանք չեն գերազանցում 10մլն ՀՀ դրամը: Հետևաբար՝ վախենալ պետք չէ,
պարզապես կարող ենք մեր գումարը 10-ական մլն դրամներով բաշխել տարբեր բանկերում՝ դրանով
իսկ մեզ ապահովելով որևէ ռիսկից: Ինչպես ասում են՝ «Բոլոր հավկիթները նույն զամբյուղում
մի´ դիր»:
Ավանդները լինում են 2 տեսակի` ցպահանջ և ժամկետային:
Ցպահանջ ավանդի դեպքում եթե ցանկանում եք մինչ ավանդի
պայմանագրի ժամկետը լրանալը հետ վերցնել ներդրված գումարը, բանկը պարտավորվում է ամբողջությամբ
վերադարձնել այն, ինչպես նաև ավանդի դիմաց ստացված տոկոսագումարները:
Ժամկետային ավանդների դեպքում ավանդի պայմանագիրը
կնքվում է ավանդը որոշակի ժամկետի ավարտից հետո վերադարձնելու պայմանով:
Ժամկետային ավանդի դեպքում մենք նույնպես կարող ենք
ետ վերցնել մեր ավանդը մինչ ավանդային պայմանագրի ժամկետը լրանալը և բանկը պարտավորվում
է մեզ վերադարձնել մեր ներդրած գումարը ամբողջությամբ: Սակայն տվյալ դեպքում հնարավոր
է, որ բանկը մեզ հատկացնի պայմանագրի կնքման պահին մեզ խոստացված տոկոսագումարների
մի մասը կամ ընդհանրապես չվճարի տոկոսագումարներ:
Ելնելով ժամկետային ավանդի այս առանձնահատկությունից,
սովորաբար, ժամկետային ավանդի համար սահմանված տոկոսադրույքը ավելի բարձր է լինում
(8%, 10%, 12% և այլն), քան ցպահանջ ավանդի դեպքում (0.1%, 0.5%, 1% և այլն):
Եթե ցանկանում եք ավանդ ներդնել բանկում, սակայն
դեռ վստահ չեք կամ հարցեր ունեք, ապա կարող եք դիմել մեզ՝ ստանալու անվճար խորհրդատվություն։
Comments
Post a Comment