Այն ամենը, ինչ պետք է իմանալ պարտքով գումար տալուց կամ վերցնելուց առաջ
Եթե ցանկանում եք պարտքով գումար տալ կամ վերցնել, ապա պետք է պահպանեք ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված պայմանները: Պարտքով գումար տալը կամ վերցնելը օրենսգրքում կարգավորված են «Փոխառություն» գլխի շրջանակներում: Նախ, օրենսգիրքը պահանջում է, որ փոխառության պայմանագիրը ունենա գրավոր ձև , այսինքն՝ կազմվի մի փաստաթուղթ, որտեղ հստակ սահմանված կլինի գումարը չափը, տոկոսները /եթե առկա են/, վերադարձման ժամկետները և այլն: Միևնույն ժամանակ որպես գրավոր պայմանագրի հավաստում կարելի է ներկայացնել ստացական կամ գումարի/գույքի տալը հավաստող այլ փաստաթուղթ: Իսկ պայմանագրի գրավոր ձևը չպահպանելը պայմանագիրը դարձնում է առոչինչ՝ դրանով իսկ զրկելով կողմերին հետագայում վիճարկել պայմանագրի այս կամ այն դրույթների կամ պարտավորության կատարումը: Պայմանագիրը կնքելուց առաջ պետք նաև է պարզել՝ արդյոք գումարը տրվում է տոկոսո՞վ , թե՝ ոչ: Եթե կողմերը որոշում են կնքել տոկոսով փոխառության պայմանագիր, ապա տոկոսների չափը և հաշվարկման կարգը պետք է հստակ սահմանվեն պայմանագրով: Միևնույն ժամանակ քաղաքացիական օրենսգիրքը սա...
